Մեծ Բրիտանիայի լրտեսական գործակալությունները ենթարկվում են քրեական հետաքննության, քանի որ մեղադրվում են Մումար Քադաֆիի իշխանության հետ համագործակցելու և լիբիացի երկու տղամարդկանց ու նրանց ընտանիքների խոշտանգումների մեջ:
Associated press-ը գրում է, որ հետաքնությունը սկսվել է 2008 թվականին, երբ Guantanamo Bay բանտի նախկին բանտարկյալը հայտնել էր, որ հետախուզական գործակալությունները մասնակից էին եղել իր խոշտանգումներին: Հետաքննությունն այնուհետև ընդլայնվել էր, քանի որ երկու լիբիացի տղամարդիկ նույնպես մեղադրել էին հետախուզական գործակալություններին Քադաֆիի իշխանության հետ կարևոր տեղեկություններ փոխանակելու մեջ:
Տրիպոլիի ռազմական խորհրդի հրամանատար Աբդել-Հաքիմ Բելհայը պնդում է, որ և՛ Բրիտանիայի, և՛ ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները կարևոր դեր են ունեցել 2004 թվականին Թայլանդում իր կալանքի և Տրիպոլի տեղափոխման մեջ:











































