Կառավարության 2012 թվականի գործունեության ծրագրում մի շարք գերատեսչությունների առջև գերակա խնդիր է դրված Համաշխարհային բանկի խմբի «Գործարարությամբ զբաղվելը» (Doing Business) վարկանիշային դասակարգման սանդղակում Հայաստանի դիրքի բարձրացման ապահովումը:
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհդի անդամ, ՊԵԿ նախկին նախարար Սմբատ Այվազյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ կառավարությունը միայն թվեր է տեսնում ու դրանց հետևում մարդկանց չի տեսնում:
«Միգուցե կփորձեն վիճակագրության եվրավերանորոգումով թվերի հասնել, դիրքեր բարելավել, բայց դրանից երկրում ո՛չ կյանքը կփոփոխվի, ո՛չ մթնոլորտը: Իսկ մի երկրում, որտեղ բացարձակ ներդրումային մթնոլորտ չկա, չի կարող որևէ լավ բանի բերել: Ես որևէ էական բան չեմ տեսնում այդտեղ: Կառավարությունն այլ զբաղմունք չունի, դրանով է զբաղված ուղղակի»,- նշեց Ս.Այվազյանը:









































