Friday, 19 06 2026
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցում անկոչ հյուրեր են եղել մինչ հրդեհի բռնկումը

Հունվարի 9-ին հրդեհի հետևանքով փլուզվել էր Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցու հյուսիսարևելյան հատվածը: Արդեն մի քանի օր է՝ հակասական տեղեկություններ են ստացվում հրդեհի պատճառների շուրջ: Վրաց պաշտոնյաներից մեկի համոզմամբ, հրդեհի մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում:

«Առաջին լրատվական»-ը փորձեց պարզել, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Այս հարցով զրուցեցինք Թբիլիսիի հայերի ասամբլեայի ղեկավար Առնոլդ Ստեփանյանի հետ: Նա հաստատեց, որ եկեղեցում հրդեհ է բռնկվել, սակայն ասաց, որ տեղային բնույթ է կրել՝ վնասելով եկեղեցու պատերից մեկը`հյուսիսարևելյան հատվածը: Ըստ նրա` Թբիլիսիի Սուրբ նշան եկեղեցում հյուրեր էին եղել մինչ հրդեհի բռնկումը:

«Արդեն ճշգրտված տեղեկություն է, որ այնտեղ երկու մարդ է մտել, դեռ չգիտենք`ովքեր: Գիտեմ և ենթադրում եմ, որ իրենցից հետո ծխախոտ են թողել, բայց միտումնավոր հրդեհ կազմակերպելու մտադրություն չեն ունեցել: Տեղային հրդեհ է բռնկվել, որին արագ արձագանքել են Հրշեջ ծառայության աշխատակիցները: Եթե եկեղեցին հրդեհելու մտադրություն ունենային, այն արդեն ամբողջությամբ այրված կլիներ, այնինչ տեղային հրդեհ է եղել: Սակայն դա նույնպես համոզված չեմ կարող ասել»,- մանրամասնեց Ա. Ստեփանյանը`հավելելով, որ զբաղվում են այդ մարդկանց ինքնությունը ճշտելու և հանգամանքների մանրամասները պարզելու ուղղությամբ:

Հարցին՝ ինչպե՞ս են ներխուժել եկեղեցի, պատասխանեց, որ դա դժվար չէ: «Կան պատուհաններ, երկու մուտք, այսինքն` փակ է, բայց բացելու դժվարություն չկա: Այնտեղ ցանկացած պահի կարող է մտնել ցանկացած մարդ, ով ցանկանում է: Մենք մի քանի անգամ դիմել ենք մշակույթի նախարարին, որպեսզի այնպիսի դռներ տեղադրեն, որ օտար մարդիկ չկարողանան ներխուժել: Ցավոք, ոչ մի պատասխան չենք ստացել: Այն, ինչ այդ եկեղեցում կատարվում է՝ Մշակույթի նախարարության անուշադրության արդյունքն է»,- նշեց Ա. Ստեփանյանը`հավելելով, որ արդեն երկու հրդեհ եղել է Սուրբ Նշան եկեղեցում:

Նշենք, որ Սուրբ Նշան եկեղեցին պատկանում է Թբիլիսիի քաղաքապետարանին, և Առնոլդ Ստեփանյանի համոզմամբ, Մշակույթի նախարարությունը պետք է զբաղվի եկեղեցու վերականգնողական աշխատանքներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում