Ամերիկացի աստղագետները պարզել են, թե ինչ գույն ունի մեր գալակտիկան` Ծիր Կաթինը: Այս մասին հայտնում է BBC–ն:
Համեմատելով այլ գալակտիկաների մեջ մտնող աստղերի տեսակները, գիտնականները եկել են այն եզրակացության, որ Ծիր Կաթինը դրսից սպիտակ գույն ունի:
Պիտսբուրգի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Նյումանը մեր գալակտիկայի գունային գամման համեմատել է մայրամուտից մեկ ժամ առաջ եկած ձյան փաթիլների գույնի հետ:








































