Դոնեցկի «Շախտյոր»-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը նշել է.
«Արձակուրդս ընտանիքիս հետ անցկացրի Դուբայում, իսկ Ամանորը դիմավորեցի Երևանում: Հիմա արդեն եկել է նոր խաղաշրջանին պատրաստվելու ժամանակը:
Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի գլխավոր մարզչի բացակայությունը բացասաբար չանդրադառնա մեր մարզումների վրա: Յուրաքանչյուր խաղում պետք է հաղթենք և շարժվենք առաջ: Միստերի բացակայության պայմաններում պետք է միայն հաղթանակներ տանենք:
Ամեն ինչ պետք է սկսվի ուսումնամարզական հավաքի առաջին հանդիպումից: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի հաղթենք Դուբայի մրցաշարում»: