Ռուսաստանի խորհրդարանական ընտրությունները «լավ են անցկացվել տեխնիկական առումով», սակայն մրցակցային չեն եղել, իսկ իշխանությունները բոլոր մակարդակներով միջամտել են քվեարկության գործընթացին: Այս մասին ասվում է ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոյի դիտորդների զեկույցում:
«Ընտրական գործընթացը անցկացվել է հօգուտ իշխող կուսակցության: Դրա ապացույցն են ընտրական մարմինների անկախության պակասը, ԶԼՄ-ների մեծ մասի կողմնակալությունը և տարբեր մակարդակներում պետական իշխանության կողմից ոչ պատշաճ միջամտությունը: Այս ամենի հետևանքով անհրաժեշտ պայմաններ չեն ապահովվել ընտրություններում արդար մրցակցության համար»,- ասվում է զեկույցում, որը մեջբերում է Интерфакс գործակալությունը:
Փաստաթղթում նշվում է, որ ընտրական գործընթացի որակը «զգալիորեն վատացել է հաշվարկների ժամանակ, որը բնորոշվել է մեծ թվով ընթացակարգային խախտումներով և բացահայտ մանիպուլյացիայի դեպքերով, ներառյալ՝ քվեաթերթիկներ լցնելու բազմաթիվ դեպքեր»:
Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի համաձայնել ԵԱՀԿ զելույցի հետ՝ այն համարելով քաղաքականացված: