Հունվարի 11-ին` ժամը 08.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Էրեբունու փողոցում վրաերթի է ենթարկել 21-ամյա մի երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը` ժամը 15.30-ին, ոստիկանության ծառայողները հիշյալ վրաերթը կատարելու համար Արցախի փողոցից, «ԳԱԶ-322132-220» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել վարորդին:
«Առաջին լրատվական»-ը ոստիկանությունից տեղեկանում է, որ կատարվում է քննություն:









































