Ռուս միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը, որը հայտարարել էր ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին, գտնում է, որ անցած տարվա վերջին Ռուսաստանում տեղի ուենցած զանգվածային ցույցերը ցույց են տալիս «իշխող ժողովրդավարության դարաշրջանի» ավարտը:
Բրիտանական Guardian պարեբրականում գործարարի հոդվածում ասվում է, «այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, իսկական զարթոնք է, երբ մենք բոլորս զգում ենք, որ մենք պարտավոր ենք մասնակցել երկրի զարգացմանը»:
«Մեզ պետք է երկիր, որը իր քաղաքացիներին հնարավորություն կտա կյանքի կոչել իր ներուժը, որտեղ կառավարությունը արգելք չի հանդիսանալու զարգացման համար: Մեր հաջորդ գլուխը ներառելու է ուժեղ, անկախ ինտիտուստներ` իրավական համակարգ, ազատ մամուլ, նահանագապետերի ուղիղ ընտրություններ, կառավարության վրա հասարակության վերահսկողության ուժեղացում»,-գրում է Պրոխորովը:
«Այսօր միակ հարցը այն է, արդյոք մեր ճանապարհը լինելու է խորդուբորդ, հանրավոր է, արյունալի, թե մենք կարող ենք խուսափել մեզ սպասող վտանգներից, որոնք մենք տեսել են մեր և այլ տարածաշրջաններում: Մենք կարող ենք աստիճանական անցման գործընթացը սկսել նախքան իրադարձությունների` եռման կետին հասնելը: Ես անձամբ երկրորդ տարբերակին եմ հակված: Զարգացումը հեղափոխություն չէ»,-եզրափակելէ Պրոխորովը:











































