Ռուսական Интерфакс գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հերքել է երեկ Թեհրանում իրանցի ատոմագետի սպանության հարցում ԱՄՆ-ի մասնակցությունը։ Կատարի վարչապետի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը որևէ կերպ կապված չէ Թեհրանում տեղի ունեցած այդ սպանությանը.
«Վերջին շաբաթվա ընթացքում Իրանի սադրիչ հռետորիկան առաջացնում է անհանգստություն։ Ես ցանկանում եմ կտրականապես հերքել Իրանի ներսում կատարված ցանկացած բռնության ակտին ԱՄՆ-ի մասնակցությունը»։
Հիշեցնենք, որ Իրանը երեկ Թեհրանում սպանված 32-ամյա իրանցի ատոմագետ պրոֆեսորի սպանության մեջ մեղադրել էր Իսրայելին ու ԱՄՆ-ին։










































