Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ մայիսի 22-26-ը Բաքվում պլանավորված է գեյ-շքերթի անցկացում։ Այս տեղեկատվությունը նշված է ոչ ավանդական կողմնորոշում ունեցողների nighttours.com կայքում։
Դրանում նշված է, թե 2012-2013 թվականներին գեյերը որ վայրերում են մտադիր անցկացնել իրենց շքերթները։ Դրանց թվում նշված է նաև Բաքվի անունը, ուր, ի դեպ, այդ օրերին պետք է տեղի ունենա «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթը։











































