ԱՄՆ կրճատում է Սիրիայում իր դեսպանատան աշխատակիցների թիվը: Այս մասին հայտնում է Reuters գործակությունը` վկայակոչելով ԱՄՆ ԱԳ նախարարության հայտարարությունը:
«Պետդեպարտամենտը որոշում է կայացրել կրճատել Դամասկոսում գտնվող ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների թիվը և հրաման է տվել կրճատման տակ հայտնվածներին անհապաղ լքել Սիրիան»,- ասվում է հայտարարության մեջ:
ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների մի մասին հետ կանչելու որոշումը պայմանավորված է Սիրիայի անկայուն վիճակով:
ԱՄՆ պետդեպարտամենտը դեռ 2011 թվականի ապրիլին հրամայել էր տարհանել Սիրիայից ԱՄՆ դիվանագետների ընտանիքի բոլոր անդամներին, ինչպես նաև դիվանագիտական առաքելության որոշ աշխատակիցների: Դամասկոսում այդ ժամանակ մնացել էին դեսպանատան հիմնական աշխատակիցները, որոնք ապահովում էին դեսպանատան աշխատանքը:
2011 թվականի հոկտեմբերին անվտանգության նկատառումնեից ելնելով Դամասկոսից ստիպված էր հեռանալ Սիրիայում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Ֆորդը, սակայն դեկտեմբերին սկզբին նա վերադարձել է:







































