Friday, 26 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Երևանի դելֆինարիումը չպետք է գործի. չկան համապատասխան պայմաններ

Հունվարի 13-ին տեղի կունենա հերթական դատական նիստն ընդդեմ Բնապահպանության նախարարության: Թռչնասերների կենտրոնը և «Էկոդար» հասարակական կազմակերպությունը դատի էին տվել ՀՀ բնապահպանության նախարարությանը: Նրանք հայցադիմում էին ներկայացրել ՀՀ վարչական դատարան`պահանջելով Բնապահպանության նախարարությունից «Նեմո» դելֆինարիումի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական տալ: Արդեն իսկ չորս դատական նիստ է կայացել, սակայն ապարդյուն: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց Թռչնասերների կենտրոնի տնօրեն Սիլվա Ադամյանը`խոսելով հետագա անելիքների մասին:

Նա պնդեց, որ իրենց պահանջը դելֆինարիումում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն անցկացնելն է: Սիլվա Ադամյանը չի բացառում, որ չի բավարարվի իրենց պահանջը, սակայն դա պատճառ չէ, որ իրենք դադարեցնեն պայքարը: «Մենք շարունակելու ենք պայքարը. նորից փորձաքննության անցկացում ենք պահանջելու և դիմելու ենք միջազգային ատյաններին: Մեր մտահոգությունն այն է, որ Հայաստանում չպետք է գործի դելֆինարիում, որովհետև դելֆինների համար պայմաններ ստեղծված չեն, այսինքն` դելֆինարիումը չի կարող գործել, քանի որ չունի տարրական պայմաններ դելֆինների համար: Պետք է անցկացնի փորձաքննություն, որի ընթացքում պետք է քննվի այնտեղի ջուրը, շրջապատը, կլիման, ամեն մանրուք պետք է հաշվի առնել, ինչը չի արվել»,- մեկնաբանեց Սիլվա Ադամյանը`հավելելով, որ փորձաքննության անցկացման դեպքում շատ բան հնարավոր կլինի փոխել: Նրա համոզմամբ, առանց փորձաքննության աշխատել նշանակում է հակաօրինական գործունեություն ծավալել:

«Առաջին լրատվական»-ը զրուցեց նաև ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանի հետ, ով մեկնաբանելով մամուլի այն հրապարակումները, թե դելֆինարիումում քլորի մակարդակը բարձր է, ասաց, որ քլորի մեծ քանակությունը վնասակար է ոչ միայն մարդկանց, այլև կենդանիների և դելֆինների համար: «Պետք է 1 լիտրում լինի 0,3 միլիգրամ քլոր, դա կոչում են մնացորդային քլոր, իսկ դելֆինարիումում նույնիսկ քլորի նման քանակություն պետք է չլինի»,- նշեց Քնարիկ Հովհաննիսյանը`քլորի խտության հավաստի տվյալներ չունենալով: Նա պարզապես նշեց, որ չի կարելի դելֆինարիումում քլոր օգտագործել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում