Արտահանող ծառայության բելգիացի աշխատակցուհին դատական հայց է ներկայացրել Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանի դեմ` մեղադրելով նրան բռնի կերպով իրեն սեռական հարաբերությունների ենթարկելու մեջ: Այս մասին հայտնել է բելգիական Vivacite ռադիոկայանը:
Հիշեցնենք, որ Ստրոս-Կանը 2011 թ. մայիսի 14-ին ձերբակալվել էր Նյու-Յորքում` Sofitel հյուրանոցի սպասուհու հանդեպ սեռական բռնության մեղադրանքով: Այս դեպքից հետո, մայիսի 19-ին Ստրոս-Կանն ինքնակամ հրաժարական էր տվել Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարի պաշտոնից: Սակայն քրեական գործը փակվել էր, քանի որ Նյու-Յորքի դատախազությունը հայտարարել էր, որ սպասուհին կեղծ ցուցմունքներ է ներկայացրել:
Ավելի ուշ ֆրանսիական դատախազությունը նախնական հետաքննություն էր սկսել գրող Տրիստան Բանոնի ցուցմունքի հիման վրա, ով Ստրոս-Կանին մեղադրում էր բռնաբարության մեջ: Աշնանը դատախազությունը հայտարարել էր, որ գոյություն ունեցող փաստերը վկայում են սեռական ոտնձգություն կատարելու մասին, սակայն դրանց հիման վրա հետապնդումը հնարավոր չի՝ վաղեմության ժամկետը լրանալու պատճառով:
Նշենք, որ բելգիացի աշխատակցուհու ներկայացրած հայցից կարճ ժամանակ առաջ Ստրոս-Կանը քայլեր էր ձեռնարկում քաղաքական ասպարեզ վերադառնալու ուղղությամբ:









































