ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Թոմի Վիետորն ասել է, որ իրենք չեն ընդունում Իրանի մեղադրանքը ԱՄՆ-ին՝ կապված Իրանում միջուկային ֆիզիկայի մասնագետի մահվան հետ: Հիշեցնենք, որ նա աշխատում էր ուրանի հարստացման գործարաններից մեկում:
Ինչպես գրում է BBC-ն, 32-ամյա Մոստաֆա Ահմադի-Ռոշան Նաժատը մահացել է Թեհրանի հյուսիսում` մեքենայի պայթյունի հետևանքով:
Վերջին տարիների ընթացքում Իրանում մահացել են միջուկային զենքի մի քանի մասնագետներ: Թեհրանը նրանց սպանության մեջ մեղադրում է ԱՄՆ-ին ու Իսրայելին: Նշենք, որ երկու պետություններն էլ հերքում են իրենց ուղղված մեղադրանքները:











































