Պետական լրատվական գործակալությունն այսօր հայտնել է, որ Եմենի կոմիտեն, որը պետք է զբաղվեր մայրաքաղաքը զինված ուժերից ազատագրելու խնդրով, զինված հակառակորդներին և ներկայիս նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի կողմնակից զինյալներին 48 ժամ է տվել՝ մայրաքաղաքից հեռանալու համար:
Reuters-ը գրում է, որ Սանայում զինված ուժերի ներկայությունը խափանում է երկրում իրավիճակը կարգավորելու փորձերը:
Սալեհի հակառակորդ ցեղային խմբերի զինյալները, ինչպես նաև Հանրապետական զորքերը դեռևս գտնվում են Սանայի տարբեր շրջաններում` ներառյալ Հյուսիսային Հասաբա արվարձանը, որտեղ տեղի է ունցել բախումների մեծ մասը:
48 ժամը սկսվել է երեքշաբթի օրը։ Դեռ պարզ չէ՝ արդյո՞ք նոր վերջնաժամկետն ավելի արդյունավետ կլինի, քան նախորդը։










































