Իսրայելական Mig News-ի փոխանցմամբ՝ Իրանի անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ իսրայելական «Մոսսադն» իրանցիներին հավաքագրում է Իրաքի տարածքում։ Նա հավելել է, որ «Մոսսադն» ակտիվացրել է Իրաքի քրդական հատվածում իրանցի փախստականների շրջանում հավաքագրման աշխատանքները։
Այդ փախստականները հիմնականում հանդիսանում են իրանցի այլախոհներ, որոնց էլ հավաքագրում են իսրայելական արտաքին հետախուզության աշխատակիցները՝ իրանցի ատոմագետներին չեզոքացնելու համար։ Այդ ամենը հանդիսանում է Իրանի միջուկային հավակնությունների դեմ Իսրայելի մղած հետախուզական պատերազմի բաղկացուցիչ մասերից մեկը։
Նշվում է, որ Իսրայելի հետախուզական ակտիվության մեծացումը կարող է պայմանավորված լինել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի շուրջը Իրանի և ԱՄՆ-ի միջև առաջացած լարվածության մեծացմամբ։











































