Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ` Հոլիվուդը սկսել է Վրաստանում Աբխազիայի վերաբերյալ ֆիլմի նկարահանման նախապատրաստական աշխատանքները։ Ֆիլմին մասնակցում են հայտնի դերասաններ՝ ամերիկացի Իթհան Հոուքն ու բրիտանացի Բեն Քինգսլին։
Ներկայումս ընթանում է վրացի դերասանների ընդունելությունը, բանակցություններ են վարվում պրոդյուսերների հետ։ Գարնանը վճռվելու է նկարահանման վայրերի ընտրության հարցը։ Աբխազիայի մասին ֆիլմն ամբողջությամբ նկարահանվելու է Վրաստանում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հոլիվուդը նկարահանել էր «Օգոստոսի 5 օրը» խորագրով ֆիլմը, որը պատմում էր 2008 թվականի օգոստոսյան պատերազմի մասին։











































