BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ` Իրանն Իսրայելին մեղադրել է այսօր առավոտյան Թեհրանում տեղի ունեցած պայթյունի կազմակերպման մեջ, որի արդյունքում զոհվել է Թեհրանի պոլիտեխնիկական համալսարանի ատոմագետ-պրոֆեսոր, Նաթանզի ուրանի հարստացման ձեռնարկության փոխտնօրեն Մուսթաֆա Ահմադի Ռոշանը։
Թեհրանի փոխքաղաքապետ Սաֆարալի Բարաթլուն հայտարարել է, որ իրանցի ատոմագետ-ֆիզիկոսի ավտոմեքենայի պայթյունը կազմակերպել է Իսրայելը. «Դրանով իսկ Իսրայելը ցանկանում է ձախողել մարտին Իրանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները։ Պայթյունի համար գործածված նյութը կիրառվել է նաև ավելի վաղ իրանցի գիտնականների սպանության ժամանակ»։
Հիշեցնենք, որ Իրանում խորհրդարանական ընտրությունները կայանալու են մարտի 2-ին։







































