Ամերիկյան NYSE Euronext և գերմանական Deutsche Boerse հարթակների միավորման անդրատլանտյան խոշորագույն գործարքը, որը փորձագետները համարում էին գրեթե ավարտված, մոտ է ձախողմանը:
Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, գործարքի ճակատագիրը հարցականի տակ է դրվել այն բանից հետո, երբ ԵՄ կարգավորիչները խորհուրդ են տվել հակամենաշնորհային գերատեսչությանը չհաստատել երկու հարթակների միավորումը:
Այդ կերպ, NYSE և Deutsche Boerse միավորումը դարձել է գրեթե անհնար (կողմերը դեռ կարող են վիճարկել կարգավորիչների որոշումը):
Բորսաները միավորման բանակցությունները սկսվել էին երկու տարի առաջ: Գործարքի մասին հայտարարվել էր 2011 թվականի փետրվարին: Այդ ժամանակ գործարքը գնահատվում էր 9,5 միլիարդ դոլար:
Սպասվում էր, որ միավորված հարթակը զբաղվելու էր 20 տրիլիոն դոլար թղթերի առուքուվաճառքով (հանրային բոլոր ընկերությունների 36 տոկոս կապիտալիզացիան):











































