Roxy Music խմբի նախկին առաջնորդ Բրայան Ֆերրին ամուսնացել է: Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել հունվարի 4-ին Կարիբյան ծովի Թերքս և Կայկոս կղզիներում:
Ինչպես հայտնում է The Daily Telegraph-ը, Ֆերրի ներկայացուցիչը փոխանցել է, որ արարողությունը եղել է բավական համեստ:
66-ամյա երաժշտի կինը PR գործակալության աշխատակից, 29-ամյա Ամանդա Շեպարդն է: Զույգը ծանոթացել է 2009 թվականին: Ֆերրիին և Շեպարդին ծանոթացրել է Roxy Music-ի նախկին երաժշտի որդիներից մեկը:
Սա Բրայան Ֆերրիի երկրորդ ամուսնությունն է: Նախկին կնոջ` Լյուսի Հելմորի հետ երաժիշտն ապրել է 21 տարի`
(1982-2003): Երիտասարդ տարիքում Ֆերրին հանդիպել է մոդել Ջերի Հոլի հետ, որը հետագայում ամուսնացել էր The Rolling Stones խմբի վոկալիստ Միք Ջագերի հետ:









































