Thursday, 11 06 2026
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու․ վարչապետ
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին
Որ իրենց թափ տան՝ ամենամեծ կտորն ականջն է մնալու և արդեն մնացել է․ վարչապետը՝ օլիգարխների մասին

ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն համաձայն չեն շագանակ հանել Քոչարյանի համար

Խորհրդարանի առաջիկա ընտրության գլխավոր հարցերից մեկը շարունակում է մնալ Ռոբերտ Քոչարյանի դերակատարությունը: Քոչարյանն արդեն բավական երկար ժամանակ լռում է, սակայն ընտրությունից առաջ նրան անկասկած հարկ կլինի խախտել լռությունն ու ինչ-որ կերպ կողմնորոշվել, թե ինչ դիրքում է լինելու խորհրդարանի ընտրության ժամանակ` սատարելու է Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ փորձելու է ՀՀԿ ներսում ձևավորել իր թիմն ու փորձել ներկուսակցական իշխանափոխության տարբերակը: Կամ էլ Քոչարյանը կարող է ՀՀԿ ներսում ձևավորած իր թիմի հետ և ԲՀԿ-ի համագործակցությամբ փորձել իշխանափոխություն իրականացնել պետական մակարդակով: Քանի դեռ Քոչարյանը լռում է, կամա, թե ակամա հաստատում է Սերժ Սարգսյանի դեմ դուրս գալու մտադրությունների առկայությունը: Հետևաբար, եթե նա շարունակի լռել նաև խորհրդարանի ընտրության ընթացքում, ուրեմն դուրս է եկել Սարգսյանի դեմ: Բայց, միևնույն ժամանակ, հնարավոր է նաև, որ Քոչարյանի լռությունը լինի նրա մենության վկայություն:

Բանն այն է, որ երկրորդ նախագահը հետնախագահական շրջանում բավական հետաքրքրական մարտավարություն էր որդեգրել՝ նա փորձում էր մնալ ստվերում և առաջ մղել իրեն լոյալ քաղաքական ուժերին՝ ՀՅԴ-ին և ԲՀԿ-ին: Այսինքն` Քոչարյանը չէր հայտարարում իր ծրագրերի մասին, փորձում էր խորհրդավոր չեզոքություն պահել` երբեմն-երբեմն ստանձնելով համակարգի խղճի դերն ու մի քանի «դասական» բան ակնարկում Սերժ Սարգսյանի հասցեին, իսկ իր քաղաքական շահի հիմնական հրետանի փորձում էր դարձնել ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին:

Այդ երկու կուսակցությունները, սակայն, ըստ ամենայնի հրաժարվեցին այդ դերից, այսինքն` չուզեցին իրենց ձեռքերով կրակից շագանակներ հանել Քոչարյանի համար: Նրանք Քոչարյանին թերևս հիշեցրին 2003 թվականի իր կարգախոսը՝ «Աշխատենք միասին»: Այսինքն` թե ՀՅԴ-ի, թե ԲՀԿ-ի համար երևի թե անընդունելի էր այն, որ Քոչարյանը փորձում էր անձամբ առերևույթ լավ հարաբերություն պահպանել Սերժ Սարգսյանի հետ` փոխարենը պահանջելով ՀՅԴ-ին և ԲՀԿ-ին վատացնել հարաբերությունները Սարգսյանի հետ, հարվածել նրան բացահայտ և ճանապարհ բացել իր համար:

Այդպիսով` Քոչարյանն իրեն թողնում էր նահանջի ճանապարհ, իսկ ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին այդպիսի ճանապարհ փաստորեն չէր մնում: Հետևաբար այդ ուժերին այլ բան չէր մնա, քան պարզապես ասել Քոչարյանին, որ ինչքան էլ Սերժ Սարգսյանի համեմատ նախապատվությունը տալիս են իրեն, այնուհանդերձ` կամ միասին դուրս կգան Սարգսյանի դեմ, այսինքն` Քոչարյանի հետ միասին, ամեն մեկն իր մասով, կամ էլ պարզապես Սարգսյանին կհակադրվեն այնքան, որ անհրաժեշտության դեպքում պահեն նահանջի ճանապարհը, եթե դրանով անգամ փակում են Քոչարյանի վերադարձի ճանապարհը: Դա է թերևս պատճառը, որ ԲՀԿ-ն խուսափում է Սարգսյանի հետ բացահայտ առճակատումից, իսկ ՀՅԴ-ն էլ շարունակում է պահանջել ում հրաժարականն ասես` բացի Սերժ Սարգսյանից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում