ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան երեքշաբթի օրը հայտնել է, որ Արաբական երկրների լիգայի դիտորդների ժամանելուց հետո 10 օրվա ընթացքում Սիրիայում 400 մարդ է սպանվել:
Associated Press-ը հաղորդում է,որ ՄԱԿ-ի քաղաքական գործերի պատասխանատու Լին Պասկոյի պաշտոնական տվյալները ներկայացվել են ՄԱԿ-ի 15 անդամ ունեցող Անվտանգության խորհրդին, որն արդեն հայտնել էր, որ Սիրիայում 10-ամիս տևած արյունահեղութունների ընթացքում 5000 մարդ է մահացել:
ԱՄՆ դեսպան Սյուզան Ռայսը հայտնել է, որ մահացությունների մակարդակն ավելի բարձր է այժմ, քան մինչ դիտորդների ժամանելը:








































