Daily Mail-ը գրում է, որ գործազուրկ բրիտանացիները պատրաստ են գնալ աշխարհի ծայրը՝ աշխատանք գտնելու հույսով: Պարզվել է, որ հազարավոր բրիտանացի արհեստավորներ ամեն օր դիմում են ներկայացնում՝ հյուսիսային բևեռում առաջարկվող աշխատանքների համար:
British Antarctic Survey-ը հայտնում է, որ իրենք պատրաստվում են աշխատանքի 3000 դիմում ստանալ՝ 36 աշխատատեղերի համար:
Փաստորեն միայն մի քանի հաջողակներ հնարավորություն կունենան 5 ամիս աշխատել Մեծ Բրիտանիայի բևեռային տարածքում՝ մթության և մինչև 40 աստիճան ցրտի պայմաններում:










































