Ուելսի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոբբի Սևեջը, ով հանդես է եկել նաև Անգլիայի Պրեմիեր Լիգայի մի շարք ակումբներում, մասնակցեց Cosmopolitan ամսագրի կազմակերպած մերկ ֆոտոսեսսիային: Սակայն նախկին ֆուտբոլիստն այդ քայլին գնացել է հասարակության ուշադրությունն ամորձիների քաղցկեղի դեմ պայքարող կազմակերպության վրա սևեռելու նպատակով:
Նկարում Ռոբբին ամբողջովին մերկ նստած է աթոռին, որը դրված է ամրոցի սենյակ հիշեցնող վայրում:
Այդ քայլը Ռոբբիին ոչ միայն հայտնի, այլև բարդութավորված է դարձրել.
«Երբ ես ֆուտբոլիստ էի, ինձ պատկերացնում էի մերկ, երբ առանց խաղակոշիկների էի: Իսկ հիմա, պարային շոուից հետո, որին ես նույնպես մասնակցեցի, կրկին ինձ մերկ եմ պատկերացնում` առանց արհեստական արևայրուքի»,- հայտարարել է Սևեջը:












































