Հունվարի 10-ին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում հետաձգվել կամ չեղյալ են հայտարարվել շատ չվերթներ: Ինչպես հաղորդում է Интерфакс գործակալությունը, ուշացումների պատճառը քաղաքը պատած սմոգն է:
Պեկինի որոշ շրջաններում տեսանելիությունը խիստ վատացել է: ԱՄՆ դեսպանատունը, որն ունի Պեկինում օդի որակին հետևելու լաբորատորիա, հայտնել է, որ օդի աղտոտվածության մակարդակը կտրուկ աճել է:








































