Փարիզի իշխանությունները առաջիկայում պատրաստվում են 35 եվրոյով տուգանել ծխողներին ծխախոտի ամեն մի գցած մնացորդի համար: Ինչպես հաղորդում է ֆրանսիական BFM TV հեռուստաալիքը, Փարիզի քաղաքային ծառայությունները տարեկան հավաքում են 315 տոննա ծխախոտի մնացորդ:
Ոստիկանները ցուցում կստանան տուգանել մարդկանց գետնին նետած ծխախորի մնացորդների համար այն բանից հետո, երբ քաղաքի տարբեր հատվածներում կտեղադրվեն մոխրամաններ: Գողությունից խուսափելու համար՝ դրանք պատրաստված կլինեն էժան նյութից:
Շատ փարիզցիներ չեն կիսում իշխանությունների ոգևորվածությունը ՝ առաջարկելով քաղաքապետարանին կենտրոնացնել ջանքերն այլ միջոցառումների վրա:









































