Saturday, 13 06 2026
18:00
Իրանի ԱԳՆ խոսնակը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամկետների վերաբերյալ
Մոսկվայում աղախինը որպես բրիտանացի լորդի նախկին կին է ներկայացել՝ իր գողացած թանկարժեք ժամացույցները իրացնելու համար
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
17:30
Իրանը հրապարակել է այաթոլլահ Խամենեիի հուղարկավորության ժամանակացույցը
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
17:10
Իրանը ներում է շնորհել մահապատժի դատապարտված 139 մարդու
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. Անահիտ Մանասյան
Ռուսաստանի բանակն առաջ է շարժվում բոլոր ուղղություններով. Վլադիմիր Պուտին
Ստրասբուրգում կայացել է IVOA-ի խորհրդակցությունը․ Հայաստանը ներկայացրել է հայկական վիրտուալ աստղադիտարանը
16:30
Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության գործարքի ստորագրումը
Առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան
16:10
8 միլիարդ դոլար՝ Նյու Յորքի լեգենդար Penn Station-ը վերակենդանացնելու համար
Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
15:50
Հնդկաստանի վարչապետը կայցելի Ֆրանսիա և Սլովակիա
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել
Երևանում «ՎԱԶ 21703»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
Նաթանյահուն ինչո՞ւ է «բացահայտել» Ալիևին
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ

Ձմռան նման եկել են ու անց չեն կենում

ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը դրական է համարում, որ Ձմեռ պապիներից որոշները եղել են ՀՀԿ տարբերանշանով, այսինքն՝ եղել են այսպես ասած՝ կուսակցական Ձմեռ պապեր: Հովհաննես Սահակյանը երիտասարդ պատգամավոր է կամ այսպես ասած՝ երիտասարդ, որովհետև նրա մտածելակերպը և քաղաքականության ընկալումը, ըստ էության, շատ քիչ են տարբերվում իր՝ այսպես ասած՝ ավագ գործընկերների մտածելակերպից և ընկալումներից: Այլապես Հովհաննես Սահակյանը երիտասարդական համարձակություն կունենար փոքր-ինչ նորովի նայելու իրերին և ասելու, որ ամեն ինչ չէ, որ պետք է կուսակցականացնել: Եղածն, իհարկե, ինքնին ողբերգություն չէ, հատկապես այն ամենի ֆոնին, ինչ կատարում են մեր կուսակցությունները շատ ավելի լուրջ հարցերում: Խնդիրն այստեղ այն է, որ այդ փոքր թվացող դրվագում դրսևորվում է մեր երկրի համար մեծ մի պրոբլեմ՝ իշխանության այսպես ասած՝ նոր սերնդի պրոբլեմը:

Երբ խոսք է գնում սերնդափոխության անհրաժեշտության մասին, իշխանության առաջին դեմքերը և նրանց քարոզչական սպասարկումն իրականացնողները մատնանշում են երիտասարդների, որոնք պատգամավորական մանդատ են ստացել, կամ որոնց վստահվել են գործադիր համակարգի բարձր պաշտոններ: Մինչդեռ երբ մենք այդ երիտասարդներին տեսնում ենք գործի մեջ, ապա ոչ մի տարբերություն չենք արձանագրում նրանց և մեծահասակների միջև: Այսինքն՝ բառի բուն իմաստով սերնդափոխություն կա, բայց բառի բովանդակային իմաստով այն գոյություն չունի: Ավելին՝ ակնհայտ է, որ սերունդը փոխվում է միայն այն դեպքում, երբ ավագները հաստատապես համոզված են, որ իրենց փոխարինելու եկողները, այսպես ասած՝ փոխարինման թեկնածուները մտածելակերպով և արժեհամակարգով, աշխարհայացքով և քաղաքականության մասին ընկալումներով իրենցից ոչնչով չեն տարբերվում, կամ եթե տարբերվում են՝ ապա միմիայն եղածի ավելի խորացվածությամբ և ցինիզմի առավել բարձր աստիճանով: Եվ միայն այդ «անվտանգության երաշխիքներից» հետո է, որ թույլ են տալիս այսպես ասած՝ նոր սերնդի ներկայացուցչին միանալ խրախճանքին, իսկ հետո նաև տնօրինել քաղաքականություն կոչվող բիզնեսը, որ նրան են թողնում «հայրերն» ու «պապերը»՝ այդ բիզնեսմեն-քաղաքական գործիչներին թողնելով նաև իրենց ճակատագրի տնօրինությունը, որ հանկարծ երկիրը չփոխվի, և իրենք հայտնվեն փոփոխությունների թիրախի դերում:

Ահա սա է, իհարկե, ամենամեծ խնդիրը, թե չէ՝ Ձմեռ պապիները գալիս են ու գնում, և եթե նրանցից ոմանք ՀՀԿ տարբերանշան են կրում, կամ եթե ոմանք ԲՀԿ ավտոբուսներով են շրջում ու շնորհակալություններ կորզում հասարակությունից, ընդամենը հետևանքն են այն իրողության, որ քաղաքական դաշտում հաստատված մտածողությունն ու արժեհամակարգը եկել է ու չի գնում ոչ մի տեղ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում