Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը չի պատրաստվում 2012 թ. իջեցնել Ֆրանսիայի վարկային վարկանիշը: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով գործակալության ներկայացուցչին:
Դեկտեմբերին գործակալությունը հաստատեց Ֆրանսիայի վարկանիշն ամենաբարձր՝ ААА մակարդակի վրա՝ բացասական կանխատեսումով:
«Եվրոգոտում ցնցումների պայմաններում Fitch-ի չի փոխի (Ֆրանսիայի վարկանիշի.- 1in.am) «բացասական» կանխատեսումը»,- ասել է գործակալության ներկայացուցիչը:










































