Դոնեցկի «Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն, ով ենթարկվել էր ավտովթարի, այս օրերին գտնվում է Բուխարեստի հիվանդանոցներից մեկում: Բժիշկները ռումինացուն խորհուրդ են տվել իր մարզչական կարիերան դադարեցնել մինչև ընթացիկ տարվա ամառ:
Սակայն մարզիչը շտապել է հայտնել, որ անգամ չի մտածում այդ մասին և ցանկանում է հնարավորինս շուտ վերադառնալ Դոնեցկ և շարունակել իր աշխատանքը: «Շախտյոր»-ի բժիշկ Արթուր Գլուշենկոն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել էր, որ մասնագետը ֆուտբոլի մասին մտածում է նույնիսկ հիվանդանոցում:
Լուչեսկուի վերականգնման համար կպահանջվի 3-4 շաբաթ:







































