Thursday, 11 06 2026
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
18:44
Հայէկոնոմբանկը գործարկում է անքարտ կանխիկացում ծառայությունը
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:35
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում

Նախընտրական ցուցակը չկա, բայց սկզբունքները քննարկվում են. ՀՀԿ

«Հայացք» մամուլի ակումբում այսօր հյուրընկալվել էր ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Հովհաննես Սահակյանը, որը խոսեց առաջիկա ներքաղաքական զարգացումների, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցման նպատակահարմարության մասին:

Տարին նախընտրական է, բոլոր ուժերը մարտական են տրամադրված, նշեց նա:
Անդրադառնալով 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցման նպատակահարմարությանը` նա երկու` իրավական և քաղաքական պատճառ նշեց: Պատգամավորի կարծիքով` նպատակահարմար չէ օրենսգրքում փոփոխություններ մտցնել: Խոսելով քաղաքական պատճառների մասին` նա նկատեց. մեղադրանքին, թե իբր մեծամասնականով անցնում են այնպիսի մարդիկ, ովքեր չպետք է անցնեին, կարելի է հակադարձել` նույն այդ մարդիկ կարող են ընդգրկվել նաև համամասնական ցուցակներում և անցնել խորհրդարան:

«Խնդիրը լրիվ համամասնական կամ կիսահամամասնականը չէ, այլ խորհրդարանի ներկայացուցչական կազմն է: Քաղաքական դաշտում քաղաքական զարգացվածության աստիճանը այնքան բարձր չէ, որպեսզի մարզերի բնակիչները կուսակցություններին ըստ գաղափարական հենքի ընտրեն. այ, սա է խնդիրը»,- նկատեց նա:

ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ առայժմ կոալիցիոն ուժերը հակված չեն ընտրություններին մասնակցել առանձին ցուցակներով, սակայն նաև դա չբացառեց` հավելելով, որ քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է:

Կա քաղաքական որոշում, նկատեց Հովհաննես Սահակյանը, և հավելեց. «Մենք, որպես իշխող կուսակցություն, խնդիր չենք տեսնում հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի հետ կապված, բայց այժմ նպատակահարմար չենք համարում անցնել այդ ընտրակարգին»:

Արդեն իսկ նախընտրական տարի է, բնական է, որ պետք է քննարկվեն նախընտրական ցուցակները. «ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ապացուցեց, որ կարևորվում են կատարված աշխատանքները, բնական է, որ այս ընտրությունների ժամանակ ցուցակում փոփոխություններ կլինեն. իհարկե, այն մարդիկ ովքեր ունեն որոշակի դերակատարություն` կգնահատվեն և կունենան իրենց դերը, բայց պարտադիր չէ, որ նրանք տեղ ունենան ԱԺ-ում: Մենք փոփոխություններին վերաբերում ենք դրականորեն»:

Նախընտրական ցուցակը չկա, բայց սկզբունքները քննարկվում են, իսկ ցուցակը կհրապարակվի սահմանված ժամկետներում, նկատեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում