Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը կարծում է, որ համաշխարհային տնտեսությանը սպասվում է դեֆլյացիայի «արատավոր» շրջան, քանի որ եվրոգոտու անդամ երկրները սկսում են կրճատել իրենց բյուջետային ծախսերը՝ փորձելով հաղթահարել պարտքային ճգնաժամը:
Ինչպես հաղորդում է The Wall Street Journal պարբերականը, Սորոսի կարծիքով՝ ֆինանսական համակարգը պահպանելու համար Եվրոպան մոտ ապագայում պետք է թևակոխի «վիշապային տնտեսման» ժամանակաշրջան:
81-ամյա ներդրողը կարծում է, որ ներկա պարտքային ճգնաժամը սկսվել է երկրների՝ առևտրական վարկավորումը պետականով փոխարինելու փորձերի պատճառով:
«Նորմայից բարձր պետական պարտքերի օգտագործումը հարցականի տակ է դրել պարտքային շուկաների հետագա ճակատագիրը»,- կարծում է Սորոսը:
Ավելի վաղ հաղորդվում էր, դեկտեմբերին ԵՄ գագաթնաժողովը Բեռլինում համաձայնության է եկել ստեղծել բյուջետային պակտ, որի մեջ կմտնեն եվրոգոտու 17 և Եվրամիության ևս 6 երկիր: Պակտը չեն ստորագրել միայն 4 երկիր՝ Մեծ Բրիտանիան, Հունգարիան, Չեխիան և Շվեդիան:











































