Հունվարի 10-ին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքից տեղեկություն է ստացվել քաղաքացու ինքնահրկիզման մասին:
Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ Տարոնիկ գյուղի Րաֆֆու փողոցի թիվ 8 տան բնակչուհի, 1957թ. ծնված Սիլվա Բաղդասարյանը դեռ չպարզված հանգամանքներում լուցկիով հրկիզել է հագուստը:
Ստանալով մարմնի մոտ 90%-ի 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի այրվածքներ` տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնի այրվածքների բաժանմունք, որտեղ մահացել է:
Ըստ նախնական տվյալների` Ս. Բաղդասարյանը տառապել է հոգեկան հիվանդությամբ:








































