ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ, Իրանը պետք է ապացուցի իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթ կրելը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկեն, որը արձագանքել է ԱԷՄԳ-ի այն հայտարարությանը, թե Իրանը սկսել է ուրանի՝ մինչև 20 տոկոս հարստացումը։ Նեսիրկեն Թեհրանին կոչ է արել լիովին իրագործել ԱԷՄԳ-ի ու ՄԱԿ ԱԽ-ի համապատասխան բանաձևերը։
Հիշեցնենք, որ նախորդ ուրբաթ էլ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ իր մտահոգությունն էր հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը։










































