Հունվարի 9-ին` ժամը 02.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա Աննա Մ-ն:
«Առաջին լրատվական»-ը ոստիկանությունից տեղեկանում է, որ նա թունավորվել է իրենց բնակարանում գազի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:







































