«Չնայած ՀՀԿ-ում հայտարարում են, որ նախընտրական շտաբ դեռ չկա, ու ընդամենը դրա նախապատրաստական աշխատանքներն են ընթանում, քանի որ օրենքով արգելված է ընտրությունից 5 ամիս առաջ նախընտրական շտաբի գոյությունը, երեկ Հովիկ Աբրահամյանն արդեն ՀՀԿ-ում էր և շտաբի աշխատանքներով էր զբաղված,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Ի դեպ, ՀՀԿ-ականները երեկ երեկոյան շտապում էին Ռուբեն Հայրապետյանի հորեղբոր հոգեհանգստի արարողությանը»:










































