Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը «ՀԺ»-ի հետ զրույցում հաստատել Է տեղեկությունն այն մասին, որ ԿԸՀ-ում պատրաստվում են վերանայել ընտրատարածքների քարտեզները:
«Սա նշանակում Է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեծամասնական 41 ընտրատարածքները ունենալու են այլ նկարագիր, քան այսօր գոյություն ունեցողը: «Լինելու են փոփոխություններ ընտրատարածքներում, փոփոխությունները կլինեն ԿԸՀ որոշմամբ: Երբ հարցը նիստի օրակարգում ընդգրկվի, մենք կայքում կտեղադրենք, կտեղեկանաք»,- ասել Է ԿԸՀ մամուլի քարտուղարը:
«ՀԺ»-ի թղթակցի հարցին՝ կոնկրետ ինչ փոփոխություններ են սպասվում, Հերմինե Հարությունյանը դժվարացել Է պատասխանել: «Նման տեղեկություն ես չունեմ,- ասել է նա և հավելել, որ տեղյակ չէ նաև թե երբ է հարցը ԿՀԸ նիստի օրակարգ մտնելու:
«Մեր տեղեկություններով` ընտրատարածքները հարմարեցվելու են Հանրապետական կուսակցության շահերին՝ նրանց մեծամասնական թեկնածուների հաղթանակն ապահովելու համար: Ընտրատարածքների քարտեզագրությամբ որոշվում է, թե որ բնակավայրերը կամ թաղամասերն են միավորվում մեկ ընտրատարածքի մեջ»,- հավելում է թերթը:






































