Ամանորը շատ բացասական ազդեցություն ունեցավ տնտեսության վրա: Հայաստանի վաճառականների միության նախագահ Ցոլվարդ Գևորգյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ խանութները գիտեին, որ ժողովրդի ձեռքը փող չկա, բոլորը վարկային բաժին էին բացել՝ ապրանքի դիմաց փողը հետո տալու պայմանով: «Դեռ հայտնի չէ՝ այդ մարդիկ կկարողանա՞ն տալ, թե` ոչ»,- նկատեց Ց. Գևորգյանը:
Նրա կարծիքով` առաջիկայում ակտիվացում չի սպասվում: Ըստ Ց. Գևորգյանի` մեծ խանութները շատ մեծ առևտուր ունեցան, բայց դա միշտ էլ լինում է. «Հայն ամբողջ տարին կարող է սոված նստի, բայց այդ մի օրը պետք է սեղանը լի ու առատ լինի: Այդ առումով այս տարի մի քիչ ավելի թույլ էր, քանի որ հարուստ խավը արտասահման էր գնացել, Երևանում չէր»:











































