Directors Guild of America-ի նախագահ Թեյլոր Հեքֆորդը հայտարարել է DGA մրցանակաբաշխության 2011 թվականի հինգ թեկնածուների անունները: Նրանք են` Վուդի Ալենը՝ Midnight in Paris, Դեյվիդ Ֆինչերը՝ The Girl With the Dragon Tattoo Միշել Խազանավիչյուսը՝ The Artist Ալեքսանդր Փեյնը՝ The Descendants և Մարտին Սկորսեզեն՝ Hugo ֆիլմերով:
Lifelinelive-ը գրում է, որ հաղթողի անունը կհրապարակվի 64-րդ ամենամյա DGA մրցանակաբաշխության ընթրիքի ժամանակ, որը կկայանա հունվարի 28-ին՝ Լոս Անջելեսում:
Կազմակերպությունը նշում է, որ The DGA մրցանակաբաշխության խաղարկային ֆիլմի ռեժիսորական կարևոր ձեռքբերման համար մրցանակն ամենաճշգրիտ ցուցանիշն է եղել, թե ով կարժանանա «Օսկար»–ի մրցանակին՝ «լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում։
Սկսած 1948 թվականից, երբ DGA Awards-ը կազմակերպվել է առաջին անգամ, խաղարկային ֆիլմն ընդամենը 6 անգամ չի հաղթել «Օսկար»–ի՝ իրեն համապատասխան անվանակարգում։











































