Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում ընթացող հանդիսավոր արարողության ժամանակ կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ճանաչվեց Աշխարհի լավագույն մարզիչ: Հիշեցնենք, որ հավակնորդների թվում էին նաև Ժոզե Մոուրինյոն և Ալեքս Ֆերգյուսոնը:
Իսպանացին նշեց.
«Պատրաստ եմ այս մրցանակը կիսել Մոուրինյոյի և Ֆերգյուսոնի հետ: Ցանկանում եմ այն բաժանել հազարավոր մասերի և հանձնել այն մարզկանց, ովքեր նվիրված են եղել «Բարսելոնա»-ին և աշխատել են ակումբում»:







































