Ուժեղ ձյան պատճառով Բուլղարիայում ճանապարհները փակվել են, խափանվել է էլեկտրականությունը:
Ներկայումս առանց էլեկտրականության են մնացել 50 բնակավայրեր: Ինչպես գրում է ИТАР-ТАСС-ը, Բուլղարիայի կառավարությունը փորձում է վերահսկել երկրում ստեղծված իրավիճակը:
Ծանր վիճակում են հայտնվել Թեթևեն քաղաքի բնակիչները: Բնակչության 60 %-ն արդեն երրորդ օրն է՝ զրկված է էլեկտրականությունից: Քաղաքում չի աշխատում նաև բջջային ու քաղաքային կապը:
Ըստ կրթության նախարարության տվյալների՝ այսօր երկրի 35 դպրոցներում դասերը տեղափոխվել են:










































