Շվեյցարացի ավտոարշավորդ Սեբաստիան Բուեմին դարձավ «Ռեդ Բուլլ»-ի երրորդ ավտոարշավորդը: Բացի այդ, Սեբաստիանը կլինի նաև «Տորո Ռոսսո»-ի պահեստային պիլոտը:
«Ռեդ Բուլլ»-ի ղեկավար Քրիստիան Հորները նշել է.
««Ռեդ Բուլլ»-ը Սեբաստիանի հետ աշխատում է 2004 թվականից: Այս պայմանագիրը մեր համագործակցության տրամաբանական շարունակությունն է: Նա լավ է ճանաչում թիմը և մեզ հետ կաշխատի փորձարկումների և ավտոարշավների ժամանակ»:
Բուեմին իր հերթին նշել է.
«Ես ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ համագործակցել չեմպիոն հռչակված թիմի հետ: Իհարկե, ես կգերադասեի մասնակցել ավտոարշավներին, բայց «Ռեդ Բուլլ»-ի հետ բոլիդի կատարելագործման ուղղությամբ աշխատանքը նույնպես կարևոր է»:









































