Էլթոն Ջոնը գրում է իր առաջին գիրքը՝ ՁԻԱՀ-ի ծանր հետևանքների մասին:
Երաժիշտն ասել է, որ Love is the Cure: Ending the Global Aids Epidemic գրքում կներառի իր ընկերների մասին հիշողությունները, ովքեր մահացել են ՁԻԱՀ-ի հետ կապված հիվանդությունների պատճառով:
Բրիտանական Hodder & Stoughton հրատարակչությունը հայտնել է, որ գիրքը կհրապարակվի հուլիսին: Գրքի հետ լույս կտեսնի նաև բրիտանացի փոփ աստղի կողմից կարդացված աուդիո գիրքը: ԱՄՆ-ում հրատարակիչը «Լիթլ Բրաուն»–ն է:
Associated Press-ը հաղորդում է, որ գրքից ստացված շահույթը կփոխանցվի Elton John’s AIDS հիմնադրամին:
Ջոնն այսօր ասել է, որ գրքի հիմնական հարցադրումը կլինի այն, թե ինչու ավելի շատ բան չի արվում հիվանդությունը բուժելու համար:
Նա ասել է, որ ՁԻԱՀ-ը մի հիվանդություն է, որը պետք է բուժել ոչ թե պատվաստանյութի, այլ սրտերն ու մտքերը փոխելու և հասարակական պատնեշները կոլեկտիվ ջանքերով քանդելու շնորհիվ:








































