Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ, իրանցի զինվորականները վիրավորել են Թուրքիայի երկու քաղաքացիների։ Վերջիններս փորձել են Վանի նահանգի Սարայ շրջանում գիշերվա ժամը 02.30-ին ապօրինի հատել իրանական սահմանը, սակայն հայտնաբերվել են իրանցի սահմանապահների կողմից, որոնք կրակ են բացել նրանց ուղղությամբ։
Արդյունքում վիրավորվել են հորեղբոր որդիներ 20-ամյա Մուսթաֆա և Մուրաթ Օզքափլանները: Նրանք հրազենային վնասվածքներով տեղափոխել են Վանի հիվանդանոց։ Կատարվում է հետաքննություն։










































