Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 100 հզ. ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 387.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 387.25 դրամ:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը աճել է 0.38-ով և կազմել 386.15 դրամ:
Առևտրային բանկերն այսօր դոլարը վաճառել են 388-391 դրամով և գնել՝ 383-386.5 դրամով:










































