Грузия Online-ի փոխանցմամբ, այսօր լրանում է ԱՄՆ-ի ու Վրաստանի միջև Ռազմավարական գործընկերության մասին խարտիայի կնքման երրորդ տարին։ Այդ խարտիան որոշակիացնում է երկու երկրների միջև համագործակցության ուղղությունները և հաստատում է Վրաստանի տարածքային ամբողջականության ու ՆԱՏՕ-ին ձգտելու հարցերում ԱՄՆ-ի աջակցությունը։
Խարտիան կնքվել է 2009 թվականի հունվարի 9-ին, Վաշինգտոնում։ Վրացական կողմից այն ստորագրել է արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն, իսկ ամերիկյան կողմից՝ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը։











































