Կոլումբիայի ոստիկանության աշխատակիցները հանգստյան օրերին հայտնաբերվել են սյուների վրա փակցված թերթիկներ, որոնցում յուրաքանչյուր սպանված ոստիկանի դիմաց առաջարկվում է 500 դոլար:
Ընդ որում, ինչպես հաղորդում է Интерфакс գործակալությունը, հակաթմրանյութային ծառայությունների աշխատակիցների գլուխն ավելի թանկ է գնահատվում: Թերթիկները ստորագրված են «Ուրաբեկոս» ավազակախմբի կողմից, որը ղեկավարում է Կոլումբիայի հյուսիսում թմրանյութերի վաճառքի զգալի մասը:
Անցյալ շաբաթ հակաթմրանյութային ծառայությունների աշխատակիցները սպանել էին այդ խմբի ղեկավարին:
Այժմ Կոլումբիայի հյուսիսում ոստիկանությունը բերվել է բարձր պատրաստականության: