Ավստրալիայի Վիկտորիա նահանգում երկուշաբթի հրդեհվել է զբոսաշրջային ավտոբուս, որում եղել է 7-12 տարեկան առնվազն 30 երեխա:
Ինչպես հաղորոդւմ է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով փրկարար ծառայության ղեկավար Լինդա Սմիթին, դեպքը տեղի է ունեցել Մելբուռնից արևելք՝ Շերբրուք վայրում:
«Ուղևորներից ոչ ոք չի տուժել,- նշել է Լինդա Սմիթը:- Ավտոբուսի վարորդը ժամանակին նկատել է հրդեհը, ինչի շնորհիվ երեխաներին և նրանց ուղեկցող ուսուցիչներին արագ տարհանել են: Որոշ ժամանակ անց հրդեհը բռնկվել է ամբողջ ավտոբուսում, ինչը հանգեցրել է պայթյունի»:
Կատարվածի հանգամանքները պարզվում են, տարվում է հետաքննություն:








































