Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամները խորհուրդ են տալիս երկրի քաղաքացիներին շաբաթվա մեջ առնվազն երկու անգամ հրաժարվել ալկոհոլից:
Ինչպես հաղորդում է BBC-ն, խորհրդարանի գիտության և տեխնոլոգիաների պալատի կոմիտեն հայտարարել է, որ ալկոհոլային սահմանափակումները կարող են մարդուն գցել մոլորության մեջ և նրանց մղել այն մտքին, որ ալկոհոլի ամենաօրյա օգտագործումը օգտակար է առողջությանը:
Զեկույցում ասվում է, որ մարդկանց մեծամասնությունը տեղյակ են պաշտոնական խորհուրդներին առ այն, թե քանի միավոր ալկոհոլ կարելի է օգտագործել, սակայն նրանք դժվարանում են այդ թիվը վերածել ճիշտ քանակությամբ ալկոհոլային խմիչքների:
25 տարի առաջ մտցված նորմերի համաձայն՝ մեկ շաբաթում տղամարդուն թույլատրվում է խմել 21 միավոր ալկոհոլ, իսկ կնոջը՝ 14:
Թագավորական բժշկական քոլեջի ալկոհոլի հարցերով հատուկ խորհրդական սըր Իեն Գիլմորը ողջունել է խորհրդարանի այդ նախաձեռնությունը:
Նա բացատրել է ալկոհոլի ամենօրյա օգտագործման վնասները: «Մարդիկ, ովքեր ամեն օր խմում են, որպես կանոն, բավական արագ գերազանցում են իրենց շաբաթական նախատեսված սահմանը: Մենք հետազոտություններից գիտենք, որ ամեն օր խմող հաճախորդների մոտ լյարդի ցիռոզի ավելի մեծ հավանականություն կա»:










































