Իրաքցի պաշտոնյան այսօր հայտնել է, որ Իրաքը պաշտոնապես խնդրել է կիսով չափ ինքնավար հարավային քրդական շրջանի իշխանություններից իրեն հանձնել փոխնախագահ Տարեք Ալ-Հաշեմիին և նրա 12 աջակիցներին, ովքեր մեղադրվում են ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ:
Իրաքի` շիաների կողմից ղեկավարվող կառավարությունն անցած տարվա դեկտեմբերի կեսերին ձերբակալության հրաման էր արձակել սունի քաղաքական պաշտոնյայի դեմ այն բանից հետո, երբ ամերիկյան զորքերը հեռացել էին երկրից` քաղաքական ճգնաժամ առաջացնելով, որը վտանգում է վարչապետ Նուրի Ալ-Մալիքի` սունիներց, շիաներից և քրդերից կազմված իշխող թույլ կոալիցիային:
Հաշեմիի դեմ այս քայլը և կառավարությանը Մալիքի` վարչապետի տեղակալ Սալեհ Ալ-Մութլաքին հեռացնելու խնդրանքը, որից մի քանի օր անց Բաղդադի շիաներով բնակեցված տարածքներում պայթյուններ տեղի ունեցան,`դառնալով առնվազն 72 մարդու մահվան պատճառ, կրկին արթնացրել է կրոնական վեճի անհանգստություններ:










































