Սոցիալական В Контакте ցանցի հիմնադիր Պավել Դուրովը հերքել է համացանցում շրջանառվող այն լուրերը, որ ցանցն այս տարվա մարտին փակվելու է: Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը:
Մենք չենք փակվելու, մենք չենք դավաճանի մեր ցանցից օգտվողներին,- ասել է Դուրովը:
Հիշեցնենք, որ В Контакте սոցիալական կայքը ստեղծվել է 2006 թվականին: Օգտվողների թվով այն առաջ է անցել իր հիմնական մրցակից Одноклассники–ից:
Նշենք, որ սոցիալական ցանցում գրանցված է ավելի քան 110 մլն մարդ:
Դուրովը նշել է, որ անցած տարի Պետդումայի ընտրությունները քննադատող մի քանի խմբեր են բացվել սոցիալական ցանցում: Կառավարությունը իրենից պահանջել է փակել այդ խմբերը, բայց Դուրովը հրաժարվել է:











































